ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Վուչիչը հայտնել է, թե երբ հրաժարական կտա

Վուչիչը հայտնել է, թե երբ հրաժարական կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրության քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Այս մասին նա այսօր հայնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Վուչիչը պարզաբանել է, որ պաշտոնից կհեռանա Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին։

Նա ընդգծել է, որ մամուլի ասուլիս է հրավիրել պետական ​​աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու համար և դա նախընտրական քարոզարշավի մաս չի կազմում. «Այստեղ խոստումներ չկան, սա այն է, ինչ տեղի է ունենալու վաղը։ Ես դրա մասին ավելի վաղ էլ եմ ասել»։

Վուչիչը խոստացել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու պետական ​​աշխատավարձերը, ինչպես նաև միանվագ վճարումներ կատարել կենսաթոշակառուներին և բոլոր չափահաս քաղաքացիներին։

Սերբիայի նախագահը նաև հայտնել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը տեղեկացրել է մամուլի ասուլիս անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ պարտավոր է նախապես հայտարարել իր բոլոր գործողությունների մասին՝ համաձայն, իր բնորոշմամբ, «հիմար օրենքների»։

«Ես նույնիսկ ստիպված էի զեկուցել ռազմական զորավարժության մասին, որը ծրագրել էինք 6-7 ամիս առաջ»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը կողմ էր արտահայտվել, որ կուսակցության հաղթանակի դեպքում Վուչիչը դառնա կառավարության ղեկավարի թեկնածու:

  • Կիսվել: