Էրդողանը պահանջում է, որ Իսրայելը պաղեստինցիներին փոխհատուցում վճարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում, որտեղ ասել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին:
Նա հավելել է, որ Արևմուտքը Թել Ավիվին վերաբերվում է որպես ՛՛քմահաճ երեխայի՛՛։
՛՛Իսրայել պետությունը, իրեն արևմուտքի քմահաճ զավակի պես պահելով, պետք է փոխհատուցի իր հասցրած վնասը՛՛,-հավելել է Էրդողանը: