երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Էրդողանը մեղադրել Է Իսրայելին Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունները տապալելու մտադրության համար

Էրդողանը մեղադրել Է Իսրայելին Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունները տապալելու մտադրության համար

ԱՄՆ-Իրան համաձայնությունը շատ կարևոր քայլ է փետրվարի 28-ին Իսրայելի սադրանքների ազդեցության տակ սկսված պատերազմի ավարտի տեսանկյունից, այժմ տարածաշրջանը վերջապես կկարողանա թեթևացած շունչ քաշել՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ թուրքերի, արաբների, քրդերի և պարսիկների միջև տարաձայնությունների նոր օջախներ բորբոքելու փորձերը ձախողվեցին:

Էրդողանը մեղադրել Է Իսրայելին Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունները տապալելու մտադրության համար՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ այժմ կարևոր է թույլ չտալ էսկալացիա, խուսափել սադրիչ գործողություններից և ուշադիր հետևել սաբոտաժի ցանկացած փորձի:

  • Կիսվել: