շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էրդողանը կանխատեսել է Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը

Էրդողանը կանխատեսել է Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը՝ հայտարարելով, որ նրան «բոլորովին ուրիշ օրեր են սպասվում»: Թուրքիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս «իր զրուցակիցը» չի համարում, «ջնջել է նրան»:
 
«Նեթանյահուն երեկ մամուլի համար հայտարարություն է արել։ Մակրոնի հայտարարությունները, Էր Ռիադի գագաթաժողովը [Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը] նրան անհանգստացրել են։ Ես ի՞նչ էի ասում առաջ։ Հեյ Նեթանյահու, հիմա քեզ մոտ լավ օրերն են։ Քեզ բոլորովին այլ օրեր են սպասվում: Երեխաների վիշտը ձեզ չի ռեաբիլիտացնում: Նեթանյահու, դու մի օր հեռանալու ես։ Ճնշվածների անեծքները գլխիդ մի սարքիր»,-ասել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: