երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Էրդողանը և Ալիևը քննարկել են Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքները

Էրդողանը և Ալիևը քննարկել են Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ 

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել քննարկված հարցերին։ 

Հատկապես նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի շահերը պաշտպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ու բարօրություն հաստատելու համար ձեռնարկվելիք քայլերը, գրում է ermenihaber.am-ը։

  • Կիսվել: