կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում hարվածներ է հասցրել Իրանի hրթիռային համալիրներին

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում hարվածներ է հասցրել Իրանի hրթիռային համալիրներին

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱՄՆ ԶՈւ-ն մեկ ժամ առաջ մի քանի հարված է հասցրել հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև ԻՀՊԿ մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: