կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ-ն առնվազն 10 hրթիռ է արձակել Քեշմ կղզու ուղղությամբ. կղզու նահանգապետ

ԱՄՆ-ն առնվազն 10 hրթիռ է արձակել Քեշմ կղզու ուղղությամբ. կղզու նահանգապետ

ԱՄՆ զինված ուժերը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել են 10-ից 11 հրթիռ։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին։ Նա հավելել է, որ հարվածների հետևանքով զոհեր չկան:

«Բոլոր թիրախները ռազմական էին։ Բարեբախտաբար, այս հարձակումների հետևանքով զոհեր չեն եղել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հարվածել են Իրանի տարածքում գտնվող շուրջ 140 թիրախի՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի:

Իր հերթին Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Իրանի կողմից օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։

 

  • Կիսվել: