Ալիևը հայտարարել է оկուպшցված Արցախում 5 նոր թունելի կառուցման մասին
«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» հինգ նոր թունել կկառուցվի: Այս մասին, ելույթ ունենալով WUF13-ի բացման պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ այժմ իրականացվում է «մեծ վերադարձի» ծրագիրը։ Ալիևի խոսքով՝ հինգ տարվա ընթացքում «արդեն կառուցվել է 70 կիլոմետր թունել, ևս հինգ թունել կառուցման փուլում է»։
Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ այսօր Արցախում «ավելի քան 85 հազար ադրբեջանցի է բնակվում»։


