ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Էրդողանն ու Նեթանյահուն միմյանց մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու համար

Էրդողանն ու Նեթանյահուն միմյանց մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «Հիտլերի ճանապարհով գնալու» մեջ։ Մինչ այդ էլ Բենիամին Նեթանյահուն էր հայտարարել, թե Էրդողանը «հակասեմիտ բռնապետ» է, որը «ցեղասպանություն» է իրականացրել քրդերի դեմ։

Կողմերի միջև վերջին հեռակա բանավեճը տեղի է ունեցել երեկ, երբ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելի գործողությունները Լիբանանում և Սիրիայում սպառնալիք են Թուրքիայի անվտանգության համար։

Իր հերթին Նեթանյահուն հակադարձեց՝ հայտարարելով, թե «Հակասեմիտ բռնապետ Էրդողանը, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում է իր սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական մրցակիցներին, վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին»։

Նեթանյահուն պնդել է, թե Իսրայելը կշարունակի «ուժային գործողություններ ձեռնարկել Իրանի և նրա դաշնակիցների դեմ, որոնք սպառնում են Մերձավոր Արևելքին և ամբողջ աշխարհին»։

Նշենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերից՝ Գազայի պատերազմից ի վեր, և երկու կողմերը պարբերաբար վիրավորում են միմյանց:

  • Կիսվել: