երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Եմենի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել

Եմենի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել

Եմենի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել հակատանկային ռեակտիվ նռնականետից։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO):

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադենից մոտ 11 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։ Նավին է մոտեցել չորս զինված անձանցով փոքրիկ շարժիչավոր նավակ, որից հետո կրակ է բացվել լցանավի ուղղությամբ։ Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Կատարվում է քննություն, շրջանում նավարկող նավերին խորհուրդ է տրվել առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։

  • Կիսվել: