շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Եմենի երրորդ խոշորագույն քաղաքը շրջափակվել է հութիների կողմից

Եմենի երրորդ խոշորագույն քաղաքը շրջափակվել է հութիների կողմից

Եմենի երրորդ խոշորագույն քաղաքը՝ Թաիզը, մի քանի օր է, ինչ պաշարման մեջ է եմենյան ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից: Այս մասին տեղեկացնում է The Financial Times-ը՝ հղում անելով տեղի բնակիչներին:

Նշվում է, որ շրջափակման հետևանքով կտրվել են բոլոր հիմնական մատակարարման ուղիները:

Բնակիչները հայտնել են, որ քաղաքի մոտակայքում մարտերը այնքան արագ են բռնկվել, որ Թաիզի բնակիչները չեն կարողացել տարհանվել ավելի անվտանգ շրջաններ: Այժմ հարավից քաղաք մուտք գործելու թույլտվություն ունեն միայն մի քանի մեքենաներ և բեռնատարներ։

Նրանցից մեկը, մասնավորապես, ասել է. «Այս պահին փախչելը ռիսկային է, քանի որ մենք ստիպված կլինենք անցնել առաջնագիծը։ Բայց եթե անվտանգ լիներ, ես կնախընտրեի հեռանալ, քան մնալ այստեղ այս սարսափելի պայմաններում՝ սպասելով, որ քաղաքում ցանկացած պահի մարտեր կսկսվեն»:

Հաղորդվում է նաև, որ շրջափակման սկզբից ի վեր վառելիքի գների կտրուկ աճի պատճառով շատ վարորդներ կորցրել են իրենց աշխատանքը, քանի որ վառելիքի ցիստեռնները չեն կարողանում անվտանգ հասնել քաղաք։

  • Կիսվել: