կիրակի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2026
Եմենի ռազմաօդային ուժերը հութիների հրթիռային երկու կայանք են ոչնչացնել

Եմենի ռազմաօդային ուժերը հութիների հրթիռային երկու կայանք են ոչնչացնել

Եմենի ռազմաօդային ուժերը երկրի մայրաքաղաք Սանայում հարվածներ են հասցրել ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժման դիրքերին՝ ոչնչացնելով բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանք, տեղեկացնում  Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով Նուքում լեռան շրջանում ոչնչացվել է հրթիռային համակարգերի մասնագետ Ռաբիա Ջալալ Աբու Տուրաբը։

Ըստ աղբյուրների՝ հարձակումը կառավարական ուժերի լայնածավալ արշավի մի մասն է, որի նպատակն է ոչնչացնել հութիների զենքի պահեստները և թուլացնել նրանց հրթիռային ներուժը։

  • Կիսվել: