Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի ափերից մոտ 253 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 9 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
Բացի դրանից՝ Թուրքիայի Օսմանիե նահանգում 4.2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սումբաս շրջանում։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։



