չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով

ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով

Եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավորն այն է, ինչ մենք դեռ տեսնում ենք՝ եվրոպացիները շատ ավելի են նախընտրում կենտրոնանալ պատերազմի շարունակման, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը:

  • Կիսվել: