երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով նոր պատժամիջոցների նախագիծը, որը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն հունիսի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն առաջարկել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ տարեկան ընդհանուր 60 միլիոն եվրո արժողությամբ: Այս ցանկում կներառվեն մետաղներն ու համաձուլվածքները, ինչպես նաև պահեստամասերը։ Բացի այդ, ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը։ Այս սահմանափակումները կկիրառվեն նաև Բելառուսի դեմ»,- ասել է ֆոն դեր Լայենը։

  • Կիսվել: