Եգիպտոս-Գազա սահմանի երկայնքով ապագա միջանցքի շուրջ տարաձայնությունները լուծելի են. իսրայելցի պաշտոնյաներ
Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Եգիպտոսի միջև Եգիպտոս-Գազա սահմանի երկայնքով Ֆիլադելֆիայի միջանցքի ապագայի շուրջ տարաձայնությունները լուծելի են: Այս մասին «Այսօր Իսրայելում» պորտալին հայտնել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Նշվում է, որ նրանք հայտնել են, թե Կահիրեում այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և լուծումը հնարավոր է ամերիկյան առաջարկի հիման վրա։
Ինչպես հաղորդվում է՝ Իսրայելը պահանջում է, որ ինքը կարողանա անորոշ ժամանակով մնալ Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև եղած Ֆիլադելֆիայի միջանցքում: Սակայն իսրայելական և այլ աղբյուրներ հաղորդել են, որ իսրայելական անվտանգության պաշտոնյաները կարծում են, որ զորքերի վեց շաբաթով դուրսբերումը Գազայի սահմանի երկայնքով Ֆիլադելֆիայի միջանցքից հնարավոր հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնագրի առաջին փուլում կկանխի ՀԱՄԱՍ-ի զգալի վերազինումը: