ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքվեց
Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում կնքվեց ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր, ինչպես նաև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր:
Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաև Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:
ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է որպես դիտորդ պետության ղեկավար, իսկ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր: