կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ձնաբքի պատճառով շուրջ 1,000 մարդ արգելափակվել է Էվերեստի տիբեթյան կողմում

Ձնաբքի պատճառով շուրջ 1,000 մարդ արգելափակվել է Էվերեստի տիբեթյան կողմում

Հզոր ձնաբքի պատճառով մոտ 1,000 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ և ուղեկցող անձինք, արգելափակվել են Էվերեստ լեռան տիբեթյան կողմում, հայտնել են Տիբեթի իշխանութունները:

Ձյունը սկսվել է ուրբաթ երեկոյան և շարունակվել մինչև շաբաթ, ճանապարհները դարձել են անանցանելի:

Փրկարարական խմբերը և տեղի բնակիչները փորձում են ճանապարհները մաքրել և ապահովել մարդկանց տեղափոխումը։ Տիբեթի իշխանությունները հայտարարել են, որ «Էվերեստի տեսարժան վայրերը» ժամանակավորապես փակ են այցելությունների համար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: