Դոնեցկում քաղաքացիական անձ է զոհվել, իսկ Լուգանսկում պայթյուններ են որոտացել
Նովոլուգանսկոե բնակավայրում հրաձգության հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Դոնեցկի շրջանի ղեկավարին:
Ինչ վերաբերում է Լուգանսկին, ապա դրա արվարձաններում նոր պայթյուններ են որոտացել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հավելելով, որ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Դոնբասում իրավիճակը սրվել է: Կիևն անտեսում է պայմանավորվածությունները և շփման գոտում կենտրոնացրել է բանակի մեծ մասը և պարբերաբար կրակ է բաց թողնում աշխարհազորայինների վրա, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ:
Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նա ներկայացրել է ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: