Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Իլյինկա բնակավայրի նկատմամբ
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իլյինկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում:
Ինչպես նշվում է՝ գործողության ընթացքում ռուսական զինուժը խոցել է ուկրաինական զինուժի 4 ստորաբաժանումներ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դրուժբա, Զարյա, Սուխայա Բալկա, Ձերժինսկ և Շչերբինովկա բնակավայրերի տարածքում։ Հետ է մղվել 12 հակագրոհ։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմը գործողության ընթացքում կորցրել է մինչև 390 զինծառայող, զենք ու զինտեխնիկա։