ՌԴ-ն կօգնի Ադրբեջանին կառուցել և արդիականացնել զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտները. Շուգաև
Ռուս մասնագետները կաջակցեն Ադրբեջանին ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և արդիականացման գործում, որոնք նախատեսված են զրահատանկային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Նրա խոսքով՝ կողմերի միջև արդեն համապարփակ համաձայնագիր է կնքվել:
Նա նաև մատնանշել է ադրբեջանցի գործընկերների մեծ հետաքրքրությունը ռուսական Պանցիր-Ս1 զենիթահրթիռային-թնդանոթային համալիրների նկատմամբ: Շուգաևը նշել է, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգերը շատ պահանջված են, և տեսանելի հեռանկարում հնարավոր է դրանք Ադրբեջան մատակարարելու պայմանագրերի կնքումը:



