ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չինացիներն իրենց երկիրը կդիտեն նոր արբանյակի միջոցով

Չինացիներն իրենց երկիրը կդիտեն նոր արբանյակի միջոցով

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից այսօր արձակվել է Երկիր մոլորակի միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ, տեղեկացնում է Russian.news.cn-ը:

«Գաոֆեն 10» արբանյակն արձակվել է CZ-4C հրթիռակրի օգնությամբ և բարեհաջող դուրս է բերվել ծրագրված ուղեծիր: Սա «Չանչժեն» շարքի հրթիռակիրների օգնությամբ իրականացված 314-րդ թռիչքն էր:

«Գաոֆեն 10»-ը միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ է, որն ունակ է լուսանկարներ փոխանցել մեկ մետրից պակաս լուծաչափով:

Տիեզերական տեխնոլոգիաների Շանհայի ակադեմիայում մշակված արբանյակը բազմաթիվ կիրառումներ ունի, այն օգտագործվելու է պետության տարածքի համընդհանուր հետազոտությունների, քաղաքաշինության պլանավորման, ճանապարհային ցանցի նախագծման, հացահատիկի բերքատվության գնահատման, բնական աղետների կանխարգելման, արտակարգ իրավիճակների կառավարման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում:

  • Կիսվել: