Չեմ կարծում, որ իմ նախագահության օրոք Թուրքիա-Իսրայել հակամարտություն կլինի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատասխանել է լրագրողներ հարցերին, գրում է ermenihaber.am-ը:
Հարցերից մեկը վերաբերում էր Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածությանն ու հնարավոր հակամարտությանը, ինչին ի պատասխան Թրամփը նշել է. «Էրդողանն իմ ընկերն է և մենք միասին լավ ենք աշխատել։ Սիրում եմ իրեն։ Դա չպետք է ասեի, որովհետև մամուլը անմիջապես կգրի. «Օ՜, նա սիրում է Էրդողանին»։ Նա մեծ առաջնորդ է ու հզոր անձնավորութուն»։
Անդրադառնալով բուն հարցին՝ Թրամփը հայտնել է.
«Ես նման բան չեմ լսել։ Եթե լսած լինեի, կզանգահարեի նրան և կհամոզվեի, որ ամեն ինչ կարգին է/լավ է։ Չեմ կարծում, որ նման բան կպատահի Թուրքիայի հետ, դա գոնե իմ նախագահության ընթացքում չի լինի, որովհետև նա հարգում է ինձ, և ես հարգում եմ նրան»։



