Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումների դադարեցման մասին
Բուլղարիան այլևս զենք չի ուղարկի Ուկրաինային։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը, տեղեկացնում է Politico-ն։
«Մենք արդեն հստակ հասկացրել ենք, որ ուկրաինական հակամարտությունը չի լուծվելու ռազմադաշտում։ Մենք հյուծող պատերազմի ենք ականատես լինում, և որքան էլ զենք կուտակվի, միակ արդյունքը լինելու են մարդկային զոհերը։ Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստոյանովը։
Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցումից բացի, Ստոյանովը հրապարակել է Բուլղարիայի պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5 տոկոսին հասցնելու կառավարության ծրագիրը (ցուցանիշ, որը նախատեսված է ՆԱՏՕ-ի պահանջներով)։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Ռադևը։
Աղբյուրն ընդգծում է, որ այս քայլն ամրապնդում է Բուլղարիայի նոր կառավարության դիրքորոշումը, որը դեմ է ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ Սա հաջորդել է ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ռումեն Ռադևի տարած համոզիչ հաղթանակին։


