կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բորելը Լիբանանում է. կքննարկի իրավիճակը Գազայում և իսրայելալիբանանյան սահմանին

Բորելը Լիբանանում է. կքննարկի իրավիճակը Գազայում և իսրայելալիբանանյան սահմանին

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան, հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, տեղեկացնում է CNN -ը:

Նշվում է, որ Բորելը տարածաշրջանում իրավիճակի սրման մտավախությունների պատճառով կքննարկի Իսրայելի հետ երկրի սահմանին տիրող իրավիճակը։

՛՛Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցող բախումները մտավախություն են առաջացնում, որ ավելի լայն հակամարտություններ ի հայտ կգան՛՛,-հայտնել է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ Բորելը Լիբանանում կմնա մինչ կիրակի՝ քննարկելու իրավիճակը Գազայում և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։

 

  • Կիսվել: