Բողոքի ցույցեր Վենեսուելայում, կա չորս զոհ, 749 ձերբակալված
Վենեսուելայում երկուշաբթի օրը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ցույցերի ժամանակ առնվազն չորս մարդ է զոհվել, հայտնում են ոչ կառավարական կազմակերպությունները, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հաղթող է ճանաչել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
National Hospital Survey-ը, որը վերահսկում է իրավիճակը երկրի հիվանդանոցներում, հայտնել է մահվան դեպքերի մասին: Կազմակերպության տվյալներով՝ տուժել է 44 մարդ։
Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբն էլ հայտնել է, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է 749 մարդ։ Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին այս թիվը կարող է աճել։