Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հատել է 5,000-ը
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5069-ի: Այս մասին նախօրեին՝ հուլիսի 17-ին, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Նա նաև նշել է, որ կան 16740 վիրավորներ և 17907 անօթևաններ։
Ռոդրիգեսը հավելել է, որ որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է 6462 մարդ, և մոտ 37000 տուժած ստացել է բժշկական օգնություն։ Երկրաշարժը ամբողջությամբ ավերել է 190 շենք, իսկ 856 կառույց զգալի վնաս է կրել։



