ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Բաքվի երկու շրջանների շենքերից մարդկանց տարհանում են. վախենում են երկրաշարժից

Բաքվի երկու շրջանների շենքերից մարդկանց տարհանում են. վախենում են երկրաշարժից

Բաքվի քաղաքապետարանը Ադրբեջանի մայրաքաղաքի Խաթայի և Նարիամանովի շրջաններում գտնվող երկու շենքերի բնակիչների տարհանման գործընթաց է սկսել, հայտնում են քաղաքային իշխանությունները, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Ադրբեջան՛՛-ը:

Նշվում է, որ Բաքվում 1000-ից ավելի վթարային շենքեր կան, և անգամ թեթև երկրաշարժի դեպքում դրանք կարող են փլուզվել։ Ինչ վերաբերում է վերը նշված շրջանների շենքերից բնակիչների տարհանմանը, ապա Բաքվի բարեկարգման ծառայության գլխավոր ճարտարապետ Էլչին Ալիևն ասել է, որ այդ և վթարային այլ շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը պետք է արագացվի և իրականացվի կենտրոնացված կարգով։

՛՛Պետք է շենքերից հանենք բնակիչներին, քանդենք շենքերը, հետո պետք է կառուցվեն նորերը։ Շատ վթարային շենքեր բավականին հին են, անհրաժեշտ է պլանավորել բնակիչների փուլային տարհանումն ու տեղափոխումը՛՛,-նշել է ճարտարապետը:

 

  • Կիսվել: