չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Բաքվում կայանալիք մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մասնակցության վերաբերյալ, գրում է factor.am-ը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքու կժամանեն հուլիսի 25-ին, իսկ ազատ ոճի ըմբիշները՝ 29-ին։ Երկու թիմերն էլ կժամանեն Թբիլիսիից չվերթով։ Աշխարհի առաջնությունը մեկնարկում է Բաքվում հուլիսի 27-ին։ Այդ օրը կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ Ազատ ոճի ըմբիշների մրցաշարը մեկնարկում է հուլիսի 31-ին։

Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմերով՝

Ազատ ոճ` 51 կգ Մուրադ Ղարիբյան, 55 կգ Դավիթ Բալեյան, 60 կգ Գրիշա Գևորգյան, 65 կգ Էրիկ Պապիկյան, 71 կգ Վարուժան Ասլանյան, 80 կգ Վաչե Ասլանյան,

Հունահռոմեական ոճ`45 կգ Վազգեն Վարդանյան, 48 կգ Արարատ Ավետիսյան, 51 կգ Գևորգ Հարությունյան, 55 կգ Գեղամ Եղիազարյան, 60 կգ Արտուշ Պետրոսյան, 65 կգ Վազգեն Մնացականյան, 71 կգ Ջանես Նազարյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Ալեքսան Շալջյան, 110 կգ Խաչիկ Խաչատրյան:

  • Կիսվել: