երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Հայ պատանի ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայ պատանի ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
 
Նշենք, որ առաջնությունը կայանալու է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։
 
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից 6 մարզիկ կմեկնի` Մուրադ Ղարիբյանը (51կգ), Դավիթ Բալեյանը (55կգ), Գրիշա Գևորգյանը (60կգ), Էրիկ Պապիկյանը (65կգ), Վարուժան Ասլանյանը (80կգ)։ Նրանց հետ կլինի ավագ մարզիկ Արշակ Հայրապետյանը։
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից Բաքու կմեկնի 10 մարզիկ` Վազգեն Վարդանյանը (45կգ), Արարատ Ավետիսյանը (48կգ), Գևորգ Հարությունյանը (51կգ), Գեղամ Եղիազարյանը (55կգ), Արտուշ Պետրոսյանը (60կգ), Վազգեն Մնացականյանը (65կգ), Ջանես Նազարյանը (71կգ), Վահե Հովեյանը (80կգ), Ալեքսան Շալջյանը (92կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110կգ)։ Նրանց ավագ մարզիչն էլ Գագիկ Խաչատրյանն է։
 

  • Կիսվել: