հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Այժմ Ուկրաինան չունի սպառազինության կիրառման միջակայքի սահմանափակումներ. Գերմանիայի կանցլեր

Այժմ Ուկրաինան չունի սպառազինության կիրառման միջակայքի սահմանափակումներ. Գերմանիայի կանցլեր

Այժմ Ուկրաինան չունի սպառազինության կիրառման միջակայքի սահմանափակումներ, որոնք նրան մատակարարում են Բեռլինը և նրա դաշնակիցները: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է Berliner Zeitung-ը:

«Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումներն այլևս չկան»,- ասել է նա:

Կանցլերը նշել է, որ այդպիսով ուկրաինացի զինվորականները կկարողանան հարվածներ հասցնել Ռուսաստանի թիկունքային շրջանների ռազմական թիրախներին:

Նա նաև ընդգծել է, որ զենքը չպետք է կիրառվի քաղաքացիական թիրախների դեմ։

  • Կիսվել: