Այսօր Գազայում սպանված 56 պաղեստինցիներից երեքը երեխաներ են
Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով այսօր 56 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել են Գազայի հիվանդանոցների աղբյուրները, տեղեկացնում է Ալ Ջազիրան:
Ինչպես հաղորդվում է՝ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը երեխաներ են: