Այն, ինչ պետք է, ռուս դիվանագետներն անում են. Զախարովան՝ Դուրովի գործի մասին
Ռուս դիվանագետներն անում են այն ամենը, ինչ պարտավոր են անել Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ հարուցված գործի համատեքստում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը պարզաբանել է, որ եթե քրեական հետապնդման է ենթարկվում Ֆրանսիայի քաղաքացին, Փարիզը կարող է ձերբակալվածին հասանելիություն չտալ:
Նշենք, որ Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն:
«Այն, ինչ պետք է, ռուս դիվանագետներն անում են», - ամփոփել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում։ Դուրովն իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության» պատճառով: