Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա
Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Ո՛չ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Թույլ տվեք հիշեցնել նախապատմությունը: Եվ, ի դեպ, կապ չեմ տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի ակտիվացման կամ, այսպես կոչված, վերականգնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի թեմայի միջև։
Մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մնում է անփոփոխ: Հիշում եք, որ խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն էին, որ պարզապես դադարեցին աշխատել այնտեղ։ Նրանք դադարեցրել են փոխգործակցությունն իրենց ռուսաստանցի գործընկերոջ հետ 2022 թվականի փետրվարին։ Հայաստանը նույնպես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»:
Զախարովան ընդգծել է նաև 2023 թվականի սեպտեմբերին «տեղում» իրավիճակը փոխելու գործոնը։