շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա

ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

՛՛Ողջունում ենք, սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը, միայն ուրախ ենք տեսնել այն երկրների ղեկավարներին, որոնք հրավեր են ստացել և հաստատել իրենց մասնակցությունը: Մենք հիշում ենք բազմազգ Խորհրդային Միության ժողովուրդներից յուրաքանչյուրի ներդրումը, նրանց նշանակալի դերը գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի դեմ ընդհանուր հաղթանակի գործում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: