հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Աշխարհը կարող է սկսել երազել համավարակի ավարտի մասին․ ԱՀԿ ղեկավար

Աշխարհը կարող է սկսել երազել համավարակի ավարտի մասին․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհան Ղեբրեյեսուսն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների դրական արդյունքները նշանակում են, որ աշխարհը ՛՛կարող է սկսել երազել համավարակի ավարտի մասին՛՛, տեղեկացնում է The Washinton Post-ը։

Ղեբրեյեսուսնը համավարակին նվիրված՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում իր ելույթի ամանակ նշել է, որ թեև կորոնավիրուսի տարածումը կարող է կանգ առնել, սակայն ՛՛առջևում դժվարին ճանապարհ է սպասվում՛՛։

Խոսելով պատվաստանյութերի մասին՝ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ ՛՛թունելի վերջում լույսն ավելի պայծառ է դառնում՛՛։

  • Կիսվել: