ԱՄՆ-ում տղամարդը մտել է Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայի տուն
ԱՄՆ-ում տղամարդը մտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայի տուն: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը։
Նշվում է, որ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել և ոստիկանությանն են հանձնել նրան։
Ձերբակալվածը հայտնել է, որ հույս է ունեցել Թրամփի հետ քննարկել Ավետարանը և նրա 18-ամյա թոռնուհուն կնության առնել, նշում է հեռուստաալիքը:
Ինքը՝ Թրամփը, միջադեպի պահին գտնվում էր Վաշինգտոնում։