ԱՄՆ-ում խոսել են ռուս-ուկրաինական հակամարտության նոր փուլի մասին․ WSJ
Ուկրաինայում հակամարտության նոր փուլ է սկսվել, որը խիստ վտանգավոր է Կիևի համար, նշել են ԱՄՆ վերլուծաբանները: Նրանց խոսքերը մեջբերում է The Wall Street Journal պարբերականը։
Ուկրաինայի հակամարտության նոր փուլը Կիևի համար անբարենպաստ է՝ Ռուսաստանի մարտունակության բարձրացման և ռազմական տեխնիկայի արտադրության պատճառով, կարծում են փորձագետները․
«Ռազմական գործողությունների հաջորդ փուլը գնալով ավելի վտանգավոր է թվում: Ուկրաինան գիտակցում է, որ երկարատև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, հաջող կլինի Ռուսաստանի համար», - ասվում է հոդվածում: