ԱՄՆ-ում 18-ամյա մայրը նորածնին նետել է փողոցային աղբամանը (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում տեսահսկման խցիկները ֆիքսել են այն պահը, երբ դեռահաս մայրն իր նորածնին նետում է փողոցային աղբամանը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ դեպքից մի քանի ժամ հետո նորածնին ողջ են գտել:
Ֆիքսված կադրերում երևում է, որ կինը մեքենայով գալիս է աղբամանի մոտ և աղբի սև տոպրակը, որում նորածինն է, նետում է: Դրանից վեց ժամ հետո աղբամանին մոտեցած երեք մարդկանցից մեկը հայտնաբերել է լքված երեխային, որին այժմ հոսպիտալացրել են:
Ոստիկանները բերման են ենթարկել 18-ամյա մորը՝ Ալեքսիս Ավիլային: Նա խոստովանել է արարքը: