Արման Ծառուկյանն ու Խվիչա Կվարացխելիան հանդիպել են
UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհահռչակ մարտիկ Արման Ծառուկյանը հանդիպել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի հետ։
Ծառուկյանը լուսանկար է հրապարակել իրենց հանդիպումից և մակագրել՝ «Լավագույնը»։
Կվարացխելիան նախորդ մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2029 թվականը, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։
28-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 13-ին Լաս Վեգասում UFC 300 մրցաշարի շրջանակում, նա բաժանված որոշմամբ հաղթել է նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային։