երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԱՄՆ Սենատի շենքում զինված անձի մասին հաղորդումը կեղծ էր

ԱՄՆ Սենատի շենքում զինված անձի մասին հաղորդումը կեղծ էր

Կապիտոլիումի ոստիկանությունը հաղորդել է, որ 911 թեժ գծին ահազանգ են ստացել հնարավոր հրաձիգի մասին, ստուգվում են ԱՄՆ Սենատի շենքն ու հարակից տարածքները։ Twitter-ում ոստիկանությունը խնդրել է խուսափել այն վայրերից, որտեղ անցկացվում է գործողությունը։

Իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցների արձակման փաստեր դեռ չկան։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդեցին ԱՄՆ Սենատի շենքում ակտիվ փոխհրաձգության մասին։

  • Կիսվել: