շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ ընկել է Միջերկրական ծովը, հայտնել է Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոյեմբերի 10-ի երեկոյան Միջերկրական ծովի արևելյան հատվածում վարժանքներ անցկացնող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունը տեղեկություն չի հայտնել ինքնաթիռի և անձնակազմի անդամների մասին, ինչպես նաև չի հայտնել զոհերի կամ վիրավորների մասին։

Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Նշվում է, որ միջադեպը կապված չէ թշնամական գործողությունների հետ։

Հրամանատարությունը խոստացել է տեղեկացնել իրավիճակի զարգացման մասին։

  • Կիսվել: