ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի կայցելի Իսրայել՝ Դոհայում վերջին օրերին տեղի ունեցած պատանդների վերաբերյալ բանակցությունների ֆոնին, տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Բլինքենը երկուշաբթի օրը կհանդիպի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ և ակնկալվում է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա, որպեսզի համաձայնի հրադադարի համաձայնությանը:
Իսրայել այցից հետո Բլինքենը կմեկնի Եգիպտոս և Քաթար։