երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ԱՄՆ նախագահի վարչակազմը տեղյակ չի եղել ՌԴ շրջանների վրա ուկրաինական կողմից սպասվող հարձակումների մասին. աղբյուր

ԱՄՆ նախագահի վարչակազմը տեղյակ չի եղել ՌԴ շրջանների վրա ուկրաինական կողմից սպասվող հարձակումների մասին. աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ չի եղել կիրակի օրը Մուրմանսկի, Իրկուտսկի և Ռուսաստանի այլ շրջանների վրա ուկրաինական կողմից սպասվող հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնում է CBS-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Նշենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները նախապես զգուշացրել են Թրամփի վարչակազմին Ռուսաստանի տարածքում նախատեսված հարվածների մասին։ Սակայն ավելի ուշ պորտալը ուղղել է իր հրապարակումը, որտեղ այժմ ասվում է, որ Ուկրաինան նախազգուշացումներ չի ուղարկել Միացյալ Նահանգներին։

«Մինչ Սպիտակ տան պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հարձակումը, վարչակազմի աղբյուրները կիրակի օրը CBS-ին հայտնել են, որ Սպիտակ տունը տեղյակ չի եղել սպասվող հարձակման մասին»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: