չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ստորագրել են տնտեսական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը նախատեսում է ընդլայնել երկրների միջև համագործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, հանքարդյունաբերության, տիեզերքի և առողջապահության ոլորտներում։

Համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ինչպես հայտնի է, պետական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։

Ստորագրման արարողությունը հեռարձակվել է Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստատեսությամբ։

  • Կիսվել: