ԱՄՆ-ն ու Չինաստանը շատ լավ հարաբերություններ ունեն. Թրամփ
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է մոտ օրերս հեռախոսազրույց անցկացնել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։
Նա, մասնավորապես, ասել է. «Հեռախոսազրույց կանցկացնեմ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հնարավոր է՝ այս շաբաթվա վերջում»:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Թրամփը հավելել է. «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները շատ լավն են։ Մենք չենք ցանկանում վնաս հասցնել Չինաստանին»:
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր 185 երկրների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին, իր հերթին Չինատանը զգուշացրել էր պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին էր, ինչից հետո բանակցություններ էին կայացել Չինատանի հետ, ինչի արդյունքում կողմերը հայտարարել էին տուրքերի փոխադարձ կրճատման մասին՝ մինչև 10 տոկոս։