ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման շուրջ. Թրամփ
ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման շուրջ: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չինաստանի հետ մեր համաձայնությունը պատրաստ է և ենթակա է վերջնական համաձայնեցման իմ և նախագահ Սիի կողմից: Հարաբերությունները հիանալի են: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»:
Թրամփը հավելել է, որ համաձայնագրի շրջանակներում Վաշինգտոնը չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կիջեցնի 145 տոկոսից մինչև 55 տոկոսի, իսկ Պեկինն ամերիկյան ապրանքներինը՝ 125-ից մինչև 10 տոկոսի: Բացի դրանից՝ Չինաստանը լիարժեք կերպով կմատակարարի մագնիսներ և հազվագյուտ հողային մետաղներ, իսկ ԱՄՆ-ն չինացի ուսանողներին կրկին թույլ կտա ուսանել ամերիկյան բուհերում:
Հիշեցնենք, որ Լոնդոնում հունիսի 9-10-ին տեղի են ունեցել բանակցություններ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որի արդյունքները կողմերը դրական էին գնահատել։