ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին։ Այս մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկանում ենք Չինաստանի ԱԳՆ կայքից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը և չի աջակցում «Թայվանի անկախություն», «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» սկզբունքներին»:
Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղ գոյակցության և չեն ցանկանում թույլ տալ հարաբերությունների սրացում։