Օգոստոսի 13-ի դրությամբ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 7743 ընտանիք
Օգոստոսի 13-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝
Վայոց Ձոր – 63,
Տավուշ – 87,
Արագածոտն – 135,
Շիրակ – 147,
Գեղարքունիք – 158,
Սյունիք – 228,
Լոռի – 368,
Երևան – 450,
Արարատ – 531,
Արմավիր – 667,
Կոտայք – 1081։



