ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները հասնում են 600-800 միլիարդ ռուբլու. վերլուծաբան

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները հասնում են 600-800 միլիարդ ռուբլու. վերլուծաբան

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը Wildberries-ին կարող է արժենալ 147-ից 223 միլիարդ ռուբլի։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Data Insight հետազոտական ​​գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն, տեղեկացնում է Meduza-ն

Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտ լինի տարածքների ամբողջական ապամոնտաժում, թափոնների հեռացում և վերականգնում, ծախսերը կարող են հասնել 169-278,9 միլիարդ ռուբլու։ 

Նա Wildberries-ի վաճառողների հնարավոր վնասները գնահատել է 445-507,8 միլիարդ ռուբլի։ Այսպիսով, Wildberries-ին և դրա վաճառողներին հասցված հնարավոր ընդհանուր վնասը ներկայում կարելի է գնահատել 600-800 միլիարդ ռուբլի։

Նշենք, որ Հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է Ռուսաստանի ամենամեծ մարկետփլեյսի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները։

  • Կիսվել: